Լրահոս

05.02.2013 20:15


Ընտանի կենդանիներն օգնում են գտնել երկրորդ կեսին

Ընտանի  կենդանիներն օգնում են գտնել երկրորդ կեսին

Գերմանիայում վերջերս շատ հայտնի է դարձել ծանոթությունների համար նախատեսված մի կայք, որի էջերում երկրորդ կեսին փնտրող մարդկանց մասին պատմում են հենց իրենց կենդանիները: Այդ անսովոր կայքի էջերում չկա ոչ մի տեղեկություն մարդկանց քաշի, բոյի, վատ սովորությունների մասին և այլն: Այդ ամենի փոխարեն ընտանի կենդանիների նկարներ են, որոնք պատմում են իրենց տերերի մասին:

Կայքի օգտատեր Ուլրիխ Ադոմայնը պատմել է, որ մի ժամանակ հանդիպել է մի կնոջ հետ, ով շուն չի ունեցել։ Սիրավեպը երկար չի տևել, իսկ դրանից հետո Ուլրիխը որոշեց գտնել այնպիսի մի մարդու, ով իր նման կսիրի ընտանի կենդանիներին: Ինքն այցելել է այդ կայքը և գտել Սպենսեր անունով շանը, որի էջում գրված էր. «Ես Սպենսերն եմ: Իմ տիրուհին երկու տարի առաջ վերցրել է ինձ կենդանիների ապաստարանից, և այդ ժամանակվանից ես մշտապես նրա կողքին եմ: Նա շատ բարի սիրտ ունի»:  Ուլրիխը որոշել է գրել Սպենսերին, և այդպես ծանոթացել է նրա տիրուհու՝ Մելանիի հետ: Ինչպես պատմում է Մելանին, այդ գրառումով ինքը ցանկացել է ուշադրություն գրավել ոչ թե որպես թխահեր, այլ որպես մի մարդ, ով շատ է սիրում կենդանիներին:

Այսօր կայքում արդեն իսկ 3000–ից ավելի օգտատեր է գրանցված, և այդ թիվն օրեցօր ավելանում է:   

Այս խորագրի վերջին նյութերը