Լրահոս

05.02.2013 12:28


Հայրիկյանն անսպասելորեն հայտնվել է իր իսկ հրավիրած ասուլիսում

Հայրիկյանն անսպասելորեն հայտնվել է իր իսկ հրավիրած ասուլիսում

Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբանը ասուլիսում լրագրողներին պետք է ներկայացներ, թե ի՞նչ որոշում է կայացրել նախագահի թեկնածուն Սահմանադրական դատարան դիմել–չդիմելու և քվեարկության օրը հետաձգել–չհետագելու հարցում։ Ասուլիսը մեկնարկել է, և Հայրիկյանի փաստաբանը փոխանցել է նրա որոշումը՝ չդիմել։ Սակայն ասուլիսից քիչ անց անսպասելիորեն սրահ է մտել անձամբ Հայրիկյանը։

Եկա ասեմ, որ կամ, ներկա եմ ոչ միայն քաղաքական դաշտում, այլև ֆիզկապես։ Թող ամեն հայ իմանա, որ ոչ մի ահաբեկչություն չի կարող քաղաքական զարգացումների ուղին փոխել։ Փորձել են սպանել ժողովրդի արժեքները՝ ժողովրդավարություն, անկախություն, ինքնորոշում,-հայտարարել է Հայրիկյանը։

7or.am

Խմբ. կողմից– Փաստորեն, Հայրիկյանը համեստորեն կարծում է, որ իր անձի մեջ է խտացված ժողովրդավարությունը, անկախությունը և ինքնորոշումը։

Այս խորագրի վերջին նյութերը