Պարույր Հայրիկյանը չի դիմի ՍԴ. ընտրությունները չեն հետաձգվի
Հունվարի 31-ին Տպագրիչների 9 հասցեում մահափորձի ենթարկված ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը որոշել է չդիմել ՍԴ և չհետաձգել փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնել է նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Փաստաբանը մեջբերել է Սահմանադրության 52-րդ հոդվածը, ըստ որի` «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը: Մինչեւ քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո՝ քառասուներորդ օրը»: «Մեզ համար անհաղթահարելի խոչընդոտներ չկան»,–ասել է Լևոն Բաղդասարյանը։
Այսպիսով՝ Հայաստանում նախագահական ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին: