Լրահոս

05.02.2013 19:02


Չեխիան աջակցում է Թուրքիայի ԵՄ լիիրավ անդամ դառնալու ձգտումներին

Չեխիան աջակցում է Թուրքիայի ԵՄ լիիրավ անդամ դառնալու ձգտումներին

Չեխիայի վարչապետ Պյոտր Նեչասը Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ անցկացված բանակցություններից հետո հայտարարել է, թե պաշտոնական Պրահան աջակցում է Թուրքիայի Եվրամիության լիիրավ անդամ դառնալու ձգտումներին։

 «Մենք կշարունակենք մնալ այն դիրքորոշմանը, որ Թուրքիան անդամակցության համար անհրաժեշտ բոլոր չափանիշների բավարարումից հետո կարող է դառնալ ԵՄ լիիրավ անդամ»,-«Ինտեռֆաքս»–ի փոխանցմամբ՝ ասել է Նեչասը:

 Իր հերթին, Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան արդեն մի քանի տասնամյակ է` կանգնած է «Եվրամիության դարպասների մոտ», եւ Թուրքիայի անդամակցությանը խոչընդոտելը «անթույլատրելի է»: 

Այս խորագրի վերջին նյութերը