Փետրվարի 4-ին՝ ժամը 23։35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Երասխ-Երևան ճանապարհին՝ Արաքսավան գյուղի հատվածում, բեռնատար է շրջվել:
Պարզվել է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 72-րդ կմ-ին «HOWO» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Վարորդը, որը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Շրջված բեռնատարի վարորդը եղել է անսթափ վիճակում
Փետրվարի 4-ին՝ ժամը 23։35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Երասխ-Երևան ճանապարհին՝ Արաքսավան գյուղի հատվածում, բեռնատար է շրջվել:
Պարզվել է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 72-րդ կմ-ին «HOWO» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Վարորդը, որը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: