Լրահոս

05.02.2013 11:14


Ամերիկացի սենատոր. «Իրանի նախագահը կարծես կապիկ լինի»

Ամերիկացի սենատոր. «Իրանի նախագահը կարծես կապիկ լինի»

Ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնն Իրանի նախագահ Մահմուդ Սհմադինեժադին  կապիկի է նմանեցրել, երբ անդրադարձել է իրանցի առաջին  տիեզերագնացը լինելու Ահմադինեժադի պատարաստակամությանը:

«Twitter»-ի իր էջում սենատորը նախ գրել է, որ Ահմադինեժադը ցանկանում է առաջին իրանցին դառնալ տիեզերքում, և հետո ծաղրելով՝ հարց է հնչեցրել.

«Իսկ մի՞թե նա այնտեղ չէր անցած շաբաթ»:

ԱՄՆ սենատորն այսպիսով ակնարկել է այն կապիկին, ում, ըստ իրանական լրատվամիջոցների, Թեհրանը կենսապատիճով տիեզերք էր ուղարկել այս տարվա հունվարի 28-ին։ Կապիկին հաջողությամբ տիեզերք ուղարկելուց հետո Ահմադինեժադն իրանցի գիտնականներին հանձնարարել է մինչև տասնամյակի ավարտը մարդ ուղարկել տիեզերք և նշել, որ անգամ, հանուն իր երկրի գիտության, պատրաստ է անձամբ կյանքը վտանգել և դառնալ առաջին իրանցի տիեզերագնացը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը