ԱՄՆ-ը պատրաստ է ուղիղ բանակցություններ սկսել Իրանի հետ
«Trend» գործակալությանը տված հարցազրուցում ԱՄՆ պետքարտուղարության Իրանի գծով ներկայացուցիչ Ալան Էյրն ասել է, թե Միացյալ Նահանգները միշտ ողջունել է, փոխադարձ հարգանքի հենքի վրա, Իրանի հետ ուղիղ բանակցությունները։
Իր հերթին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը անվտանգության հարցերով խորհրդաժողովում հայտարարել էր, թե ԱՄՆ-ը պատրաստ է ուղիղ բանակցություններ սկսել Իրանի հետ, սակայն Թեհրանը պետք է ապացուցի, թե որքանով են լուրջ իր նպատակները: Ի պատասխան Բայդենի հայտարարության՝ Իրանի արտգործնախարարը ողջունել էր Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ Թեհրանի հետ ուղիղ բանակցություններ վարելու՝ Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ հավելելով, թե Իրանը պարտավոր չէ ընդունել այդ առաջարկը:
«ԱՄՆ-ը միշտ էլ ողջունել է Իրանի հետ ուղիղ բանակցությունները, սակայն պաշտոնական Թեհրանը նախընտրում է խուսափել երկկողմ հանդիպումներից: Այնուհանդերձ, դա նշանակություն չունի, կարևորն այն է, որ Թեհրանը փարատի աշխարհի անհանգստությունը՝ կապված իր միջուկային ծրագրի հետ»,- ասել է Ալան Էյրը: