Հռոմի Պապը ՀՀ դեսպանի միջոցով իր օրհնությունն է փոխանցել հայ ժողովրդին
Իտալիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Ռուբեն Կարապետյանը մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել Իտալիայի պետական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների, տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների հետ:
Հունվարի 30-ին դեսպանը ներկա է գտնվել Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի կողմից տրված հրապարակային ընդունելությանը և այնուհետև դրա ավարտից հետո հրաժեշտի կարճատև զրույց ունեցել կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդի հետ: Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը դեսպան Ռուբեն Կարապետյանի միջոցով իր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն է փոխանցել հայ ժողովրդին:
Նույն օրը դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպել է Վատիկանի մշակույթի հարցերով Քահանայապետական խորհրդի նախագահ (մշակույթի նախարար) կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ: Վերջինիս հետ քննարկվել են մշակույթի, մասնավորապես քրիստոնեական ժառանգության պահպանության ոլորտում, համագործակցության կարևորությունը: Այդ կապակցությամբ Ռուբեն Կարապետյանը հայտնել է Ջանֆրանկո Ռավազիին «Դադիվանք» հայ-իտալական հիմնադրամի ստեղծման մասին, որը մասնագիտական բարձր մակարդակով զբաղվելու է ոչ միայն Հայաստանում և Արցախում հայկական մշակութային արժեքների պահպանությամբ և վերականգնմամբ, այլև, հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները, այնտեղ քրիստոնեական ժառանգության պահպանության և քաղաքակրթական երկխոսության հաստատման հարցերով: Հանդիպման ընթացքում քննարկվել են այդ ուղղությամբ հետագա համագործակցության մի շարք գործնական հարցեր:
ՀՀ դեսպանը հանդիպել է նաև Հռոմի իտալահայ բոլոր կազմակերպությունների ղեկավարների հետ: Դեսպանությունում կազմակերպված հրաժեշտի միջոցառմանը Ռուբեն Կարապետյանը երախտագիտություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար և ներկաներին ներկայացրել վերջին տարիների ընթացքում դեսպանության կողմից կատարված աշխատանքներն ու հայ-իտալական հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները:
Փետրվարի 1-ին դեսպան Ռ.Կարապետյանը այցելել է Հռոմի Քահանայապետական Լևոնյան վարժարան, ուր հանդիպել է վարժարանի Մեծավոր հայր Գևորգ Նորատունկայնի և ուսանողների հետ: Դեսպանը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում վարժարանի կողմից դեսպանությանը ցուցաբերած աջակցության համար: