«Հարգելի նախագահ, Դուք «Մատրիցա» ֆիլմի Մոռֆիուսն եք»
Ֆեյսբուքյան օգտատեր Գոռ Հովհաննիսյանն իր էջում գրել է.
«Հարգելի նախագահ, չգիտեմ թե ում սխալ բացատրության կամ անգրագիտության հետևանքով նախագահ բառը մեր մոտ ընկալվում էր որպես նախ'ԱԳԱՀ' : Ախր չէ՞ որ դուք Ձեր նախընտրական հոլովակներում մարդկանց առաջ բացեցիք դրախտ-պետությունը, որը մինչ այս մենք չէինք էլ նկատում` չնայած ապրում էինք այնտեղ: Ու հիմա մենք հասկանում ենք, թե ո՞վ եք դուք: Դուք «Մատրիցա» ֆիլմի Մոռֆիուսն եք, որ հայ ազգին հարցրեց, - Хочешь узнать правду?
Ու ցույց տվեցիք... Ցույց տվեցիք, որ աշխատավարձները աճել են, հարկերը իջել, վիճակը լավացել, աշխատատեղեր են ստեղծվել: Վայ ինչ շնորհակալ ենք, որովհետև մենք դրանց մասին տեղյակ չէինք ու շարունակում էինք քիչ աշխատավարձ վերցնել, շատ հարկ մուծել կամ ընդհանրապես անգործ ու սոված զկրտալ: Հիմա գիտենք ու կստանանք, քանի որ առաջ որոշ կռիսներ էդ ինֆորմացիան մեզանից թաքցրել էին ու մեր ավելացված աշխատավարձերը, ավել մուծած հարկերը պահում էին իրանց: Դուք իսկապես Մովսեսն եք, ուղղակի էս անգամ Սևանա լճից եք եկել, չնայած էլի հին խասիաթի համաձայն կիսել եք այն երկու մասի` մեկը ձեզ եք պահել, մնացածն էլ չունգաչունգով տվել եք որոշ ՀՀԿ-ականների...
Անչափ շնորհակալ ենք որ Դուք կաք: Համոզված եղեք, որ Ձեր անունը ոսկե տառերով կգրվի հայոց պատմության էջերում, իսկ եկող սերունդները միշտ կհիշեն Ձեզ, Ձեր նախնիներին ու սերունդներին»։
«Հարգելի նախագահ, Դուք «Մատրիցա» ֆիլմի Մոռֆիուսն եք»
Ֆեյսբուքյան օգտատեր Գոռ Հովհաննիսյանն իր էջում գրել է.
Ու ցույց տվեցիք... Ցույց տվեցիք, որ աշխատավարձները աճել են, հարկերը իջել, վիճակը լավացել, աշխատատեղեր են ստեղծվել: Վայ ինչ շնորհակալ ենք, որովհետև մենք դրանց մասին տեղյակ չէինք ու շարունակում էինք քիչ աշխատավարձ վերցնել, շատ հարկ մուծել կամ ընդհանրապես անգործ ու սոված զկրտալ:
Հիմա գիտենք ու կստանանք, քանի որ առաջ որոշ կռիսներ էդ ինֆորմացիան մեզանից թաքցրել էին ու մեր ավելացված աշխատավարձերը, ավել մուծած հարկերը պահում էին իրանց: Դուք իսկապես Մովսեսն եք, ուղղակի էս անգամ Սևանա լճից եք եկել, չնայած էլի հին խասիաթի համաձայն կիսել եք այն երկու մասի` մեկը ձեզ եք պահել, մնացածն էլ չունգաչունգով տվել եք որոշ ՀՀԿ-ականների...