Լրահոս

04.02.2013 16:18


Հայրիկյանի ՍԴ դիմել-չդիմելու որոշման վրա կարող է ազդել այսօրվա հետազոտությունը

Հայրիկյանի ՍԴ դիմել-չդիմելու որոշման վրա կարող է ազդել այսօրվա հետազոտությունը

Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը  լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ՍԴ դիմել-չդիմելու հետ կապված նրա որոշման վրա կարող է ազդել այսօրվա հետազոտությունը, ինչպես նաև խորհրդակցությունը մյուս թեկնածուների հետ։ «Մինչեւ այսօր առավոտյան հստակ տրամադրված էի չհետաձգել փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները, բայց հարկավոր է լսել նաև մասնագետներին՝ ահաբեկչության և ժողովրդավարության համատեղելիության համատեքստում: Ես ուզում էի խորհրդակցել թեկնածուների հետ, բացի այդ մի քանիսի հետ խորհրդակցել եմ, լսեցի նաև կարծիքներ, մասնավորապես` այն բանի մասին` որքանով կարելի է ժողովրդավարական համարել գործընթացը, որին մաս է կազմում նաև ահաբեկչությունը, այդ տեսակետից պետք էր մտածել»,–ասել է Հայրիկյանը՝ միանշանակ բացառելով նոր ընտրությունների պահանջը։ «Նոր ընտրությունների գաղափարը դավադրություն է հայ ժողովրդի նկատմամբ։ Ահաբեկչության ճանապարհով հայ ժողովրդին ստիպել փոխել իր ճանապարհը, ես դրան ընդառաջ գնալու իրավունք չունեմ»,–նշել է նախահահի թեկնածուն։

Այս խորագրի վերջին նյութերը