ՀՀ ԶՈՒ–ում ներդրվում է սպա-հոգեբանի և հրամանատարի՝ հրետանու գծով օգնականի ինստիտուտը
Խորհրդարանը քննարկում է «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրինագիծը, որով սահմանվում են զինված ուժերում ներդրված սպա-հոգեբանի և հրամանատարի՝ հրետանու գծով օգնականի գործառույթները:
Գնդի սպա-հոգեբանը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է գնդում հոգեբանական աշխատանքի կազմակերպման, անձնակազմի հոգեբանական վիճակի, զինծառայողների հոգեկան կայունության պահպանմանն ուղղված աշխատանքների համար:
Գումարտակի հրամանատարի՝ հրետանու գծով օգնականը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է գումարտակի հրետանային ստորաբաժանումների մարտական կիրառման, իր մասնագիտության գծով անձնակազմի մարտական պատրաստականության, մարտական պատրաստության, զինվորական կարգապահության եւ բարոյահոգեբանական վիճակի, գումարտակի հրետանային ստորաբաժանումների սպառազինության և ռազմական տեխնիկայի սարքինության և ճիշտ շահագործման, ինչպես նաև իրեն վերաբերող մասով ուսումնանյութական բազայի վիճակի համար:
Օրենքով հստակեցվում են նաև կարգապահական վաշտերի պաշտոնատար անձանց իրավասությունները, կարգապահական վաշտերում տույժ կրող զինծառայողների պարտականությունները, նրանց հաշվառումը, տեղափոխությունների կարգը:
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի դրույթները 21.03.2012թ. ընդունված «ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագիրք» ՀՕ-91-Ն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, որոնց համաձայն նախկինում գործող «կարգապահական մեկուսացում» տույժը փոխարինվել է «կարգապահական վաշտ ուղարկելը» տույժով, որը կրում են կարգապահական վաշտերում:
Ներկայումս կարգապահական վաշտերի ստեղծման աշխատանքներն ընթացքի մեջ են և անհրաժեշտություն է առաջացել ապահովել համապատասխան ուղղությամբ ներքին ծառայության պատշաճ կազմակերպման ու իրականացման գործընթացը:

7or.am