Չինաստանում բավական հետաքրքիր և արտառոց դեպք է տեղի ունեցել: 101–ամյա Լենգ Սիուխուանը արթնացել է և սկսել խոսել այն ժամանակ, երբ իր «անկյանք» մարմինը տեղափոխում էին դագաղի մեջ: Մինչ այդ միջադեպը, մոտ 10 օր առաջ կինը ընկել է և բավական լուրջ վնասվածքներ է ստացել, ինչի հետևանքով նրա 70–ամյա դուստրերը ստիպված են եղել տեղափոխվել մոր տուն, որպեսզի համապատասխան խնամք ցուցաբերեն: Մի օր դուստրերը հայտնաբերել են, որ իրենց մայրը չի շնչում, իսկ մարմինը սառել է։
Որոշվել է թաղումը կատարել ինչքան հնարավոր է շուտ: Համապատասխան արարողությունից հետո կնոջը փաթաթել են շորի կտորի մեջ և փորձել են դագաղի մեջ տեղադրել, երբ նա «արթնացել է», նստել և բարևել բոլորին: Երբ կնոջը բացատրել են, թե ինչ է տեղի ունեցել, նա ուրախացել է՝ հայտարարելով. «Ես իսկապես շատ երջանիկ մարդ եմ: Ես ոչ միայն տեսել եմ, թե ինչքան շատ մարդ է հավաքվել ինձ վերջին հրաժեշտը տալու, այլ նաև հասցրել եմ ուշքի գալ մինչև ինձ դիակիզարան տանելը»:
101-ամյա կինն «արթնացել է» իր թաղման ժամանակ