Լրահոս

04.02.2013 14:58


ԱԺ կին փոխնախագահի «պանյատյաները»

ԱԺ կին փոխնախագահի «պանյատյաները»

Այսօր ԱԺ–ի նիստում փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը գովել է  կառավարության ներկայացրած «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Վերջինի դրական կողմերը թվելիս Նաղդալյանն այնքան է հուզվել, որ շփոթվել և մոռացել է հայերենը։

–Այս օրենքում կան բազմաթիվ պանյատյաներ.... ըմմմմ... հասկացություններ,–ինքն իրեն ուղղել է նա։

Այնուհետև ԱԺ կին փոխնախագահը եզրափակել է.

–Այս օրենքը փոխելու է այն սիտուացիան, որի մեջ աշխատում են մեր տնտեսվարողները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը