Արա Պապյան. «Տոտալիտար վարչակարգերը ներքին խնդիրները լուծելու համար պաատերազմ են սանձահարում»
«Տարածաշրջանում լարվածությունը մեծանում է, և դա Հայաստանի համար բնավ ցանկալի չէ... Թուրքիայում հակահայկական միտումները զգալիորեն ավելացել են։ Բացի այդ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված՝ է՛լ ավելի են ուժեղանալու հակահայկական տրամադրությունները: Իսկ հայ-թուրքական հարաբերություններում ես որևէ բարելավում չեմ կանխատեսում»,–այսօրվա ասուլիսին ասել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար դեսպան Արա Պապյանը: Ըստ բանախոսի՝ Իրանում, առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված, հնարավոր են քաղաքացիական անհնազադության դրսևորումներ։ Պապյանը անդրադարձել է նաև վերջին շրջանում Ադրբեջանում տեղի ունեցող հուզումներին։ «Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում ժողովրդական դժգոհություն եղավ, և սա որոշակի առանձնահատկություններ ուներ։ Այս շրջանում հիմնականում լեզգիներ են բնակվում։ Ադրբեջանում լարվածությունները ավելանալու են»,-ասաց Պապյանը՝ նշելով, որ տոտալիտար վարչակարգերը ներքին խնդիրները լուծելու համար պաատերազմ են սանձահարում: Պապյանի դիտարկմամբ՝ եթե Բաքուն նման ոտնձգության գնա Արցախի դեմ, ապա դա Ադրբեջանի համար խիստ անկանխատեսելի հետևանքներ կունենա:
Արա Պապյան. «Տոտալիտար վարչակարգերը ներքին խնդիրները լուծելու համար պաատերազմ են սանձահարում»
«Տարածաշրջանում լարվածությունը մեծանում է, և դա Հայաստանի համար բնավ ցանկալի չէ... Թուրքիայում հակահայկական միտումները զգալիորեն ավելացել են։ Բացի այդ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված՝ է՛լ ավելի են ուժեղանալու հակահայկական տրամադրությունները: Իսկ հայ-թուրքական հարաբերություններում ես որևէ բարելավում չեմ կանխատեսում»,–այսօրվա ասուլիսին ասել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար դեսպան Արա Պապյանը:
Ըստ բանախոսի՝ Իրանում, առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված, հնարավոր են քաղաքացիական անհնազադության դրսևորումներ։
Պապյանը անդրադարձել է նաև վերջին շրջանում Ադրբեջանում տեղի ունեցող հուզումներին։ «Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում ժողովրդական դժգոհություն եղավ, և սա որոշակի առանձնահատկություններ ուներ։ Այս շրջանում հիմնականում լեզգիներ են բնակվում։ Ադրբեջանում լարվածությունները ավելանալու են»,-ասաց Պապյանը՝ նշելով, որ տոտալիտար վարչակարգերը ներքին խնդիրները լուծելու համար պաատերազմ են սանձահարում:
Պապյանի դիտարկմամբ՝ եթե Բաքուն նման ոտնձգության գնա Արցախի դեմ, ապա դա Ադրբեջանի համար խիստ անկանխատեսելի հետևանքներ կունենա:
7or.am