Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանին շնորհավորող էր պետք, այսօր կա այդ մարդը՝ Պարույր Հայրիկյանը»(տեսանյութ)
ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ ԱրամՀարությունյանըՊարույրՀայրիկյանի դեմ իրականացված մահափորձի և դա դրսից պատվիրված լինելու մասին խոսելով՝ նշել է.
–Նմանանպատասխանատուհայտարարություն անելըքաղաքականավանտյուրաէ, դավաճանություն, հակառուսական և հակապետական քայլ: Ի դեպ, եթե քիլլերիդեմքը տեսնում են,նամինչևվերջինփամփուշտըդատարկում է։ Նաև, ռուսականծառայություններնայդքանանորա՞կեն, որմիմետրիցվրիպեն։
Ա. Հարությունյանի զարմանքն է առաջացրել, որ ոչ միայն բուն մահափորձը, այլ նաև վերոնշյալ վարկածը շատ ակտիվ լուսաբանվել է լրատվամիջոցների կողմից։
–ՊարույրՀայրիկյանիներգչուհիԼիլիթՀովհաննիսյանիցշատենցույցտալիս հեռուստացույցով:Սերժ Սարգսյանինշնորհավորողէրպետք,ևայսօրկաայդմարդը՝ՊարույրՀայրիկյանը: Երևի Րաֆֆու վրա սկսեցին կասկածել, որ կշնորհավորի:
Նախագահի թեկնածուն կողմ է, որ Պարույր Հայրիկյանը դիմի ՍԴ և ընտրությունները 40 օրով հետաձգի.
–ԵթեՀայրիկյանիառաջինառաքելությունըկապումենքանկախությանհետ, ապաերկրորդըկլինինախագահականընտրություններիհետաձգումը։ Այդպիսով՝ մենք ժամանակ կունենանք հասկանալու, թե ինչ է կատարվում: Միգուցե պետությունը պատրաստ չէր ընտրություններ անցկացնելուն:Բացիայդ, ՍերժՍարգսյանիլիազորություններիժամկետը կլրանա, իսկմրցակցությանառումովշատկարևորէ, որթեկնածուներիցմեկըգործողնախագահըչլինի:
Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանին շնորհավորող էր պետք, այսօր կա այդ մարդը՝ Պարույր Հայրիկյանը»(տեսանյութ)
ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի և դա դրսից պատվիրված լինելու մասին խոսելով՝ նշել է.
–Նման անպատասխանատու հայտարարություն անելը քաղաքական ավանտյուրա է, դավաճանություն, հակառուսական և հակապետական քայլ: Ի դեպ, եթե քիլլերի դեմքը տեսնում են, նա մինչև վերջին փամփուշտը դատարկում է։ Նաև, ռուսական ծառայություններն այդքան անորա՞կ են, որ մի մետրից վրիպեն։
Ա. Հարությունյանի զարմանքն է առաջացրել, որ ոչ միայն բուն մահափորձը, այլ նաև վերոնշյալ վարկածը շատ ակտիվ լուսաբանվել է լրատվամիջոցների կողմից։
–Պարույր Հայրիկյանին երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանից շատ են ցույց տալիս հեռուստացույցով: Սերժ Սարգսյանին շնորհավորող էր պետք, և այսօր կա այդ մարդը՝ Պարույր Հայրիկյանը: Երևի Րաֆֆու վրա սկսեցին կասկածել, որ կշնորհավորի:
Նախագահի թեկնածուն կողմ է, որ Պարույր Հայրիկյանը դիմի ՍԴ և ընտրությունները 40 օրով հետաձգի.
–Եթե Հայրիկյանի առաջին առաքելությունը կապում ենք անկախության հետ, ապա երկրորդը կլինի նախագահական ընտրությունների հետաձգումը։ Այդպիսով՝ մենք ժամանակ կունենանք հասկանալու, թե ինչ է կատարվում: Միգուցե պետությունը պատրաստ չէր ընտրություններ անցկացնելուն: Բացի այդ, Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը կլրանա, իսկ մրցակցության առումով շատ կարևոր է, որ թեկնածուներից մեկը գործող նախագահը չլինի:
7or.am