Լրահոս

04.02.2013 12:56


Երվանդ Մանարյան. «Չեմ կարողացել հասկանալ Հայրիկյանի դեմ մահափորձի իմաստը»

Երվանդ Մանարյան. «Չեմ կարողացել հասկանալ Հայրիկյանի դեմ մահափորձի իմաստը»

Այսօրվա ասուլիսին «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի հիմնադիր և ղեկավար Երվանդ Մանարյանը հայտնել է, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ճիշտ կանի, եթե չդիմի Սահմանադրական դատարան ու չհետաձգի ընտրությունները։ «Դա կնշանակի, որ կրակողը հասել է իր նպատակին»,–ասել է բանախոսն՝ ընդգծելով, որ չի կարողացել հասկանալ այդ մահափորձի իմաստը.

–Պարզապես եղել է հիմար ցանկություն ու արել են։ Մարդավարի կրակել էլ չեն կարողացել։ Եթե գործ էին ուզում անեին, թող մի շնորհքով անտերի գտնեին, որ կարողանար կրակել։ Անշնորհք բան են արել, այդ կրակողն էլ ապաշնորհի մեկն էր, որ մարդավարի կրակել չկարողացավ։ 

Ինչ վերաբերում է հավանականությանը, թե մահափորձը արված է դրսի պատվերով՝ Հայաստանի հեղինակությունը գցելու համար, Ե. Մանարյանն ասել է. «Աշխարհն այնքան անհեղինակ պետություններով է լցվել, որ մեկով ավելացնել այդ շարքը, ոչինչ չի փոխի: Արաբական աշխարհն այնքան հիմարություն արեց մեկը մյուսից հետո, որ հիմա հայերի արած հիմարությունը պետք է այդտեղից ո՞ր երևա»:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը