Լրահոս

04.02.2013 12:52


Ֆիդել Կաստրոն մասնակցել է խորհրդարանական ընտրություններին

Ֆիդել Կաստրոն մասնակցել է խորհրդարանական ընտրություններին

Կուբայի 86-ամյա նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն մասնակցել է այդ երկրի խորհրդարանական ընտրություններին՝ այցելելով ընտրատեղամաս և քվեարկելով։ Սա վերջին շրջանում առաջին անգամն է, որ Կաստրոն հանրության մեջ է դուրս եկել։   Նա նաև մոտ մեկ ժամ շփվել է լրագրողների հետ։ Մարդիկ շատ ջերմ ծափահարություններով են դիմավորել նրան։

Նախորդ երեք ընտրությունների ժամանակ Կաստրոն քվեարկել էր տանից։

Կուբայի ներկայիս առաջնորդն է Կաստրոյի կրտսեր եղբայրը՝ 81–ամյա Ռաուլը։

Կուբայում ընդդիմադիր կուսակցություններին արգելվում է մասնակցել ընտրություններին։ Բոլոր ավելի քան 600 պատգամավորները լինում են Կոմունիստական կուսակցությունից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը