Բժիշկը հաստատեց՝ շաբաթ օրը Հայրիկյանը մեկ ժամով տուն է գնացել
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լևոն Օռլովն այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը առաջիկա մեկ-երկու ժամվա ընթացքում կտեղափոխվի հիվանդասենյակ: «Վիրահատությունից հետո երրորդ օրն է, վիճակը բավարար է: Այսօր մեր բաժանմունքից դուրս կգրվի և կգնա պալատ»,-ասել է վերակենդանացման բաժանմունքի վարիչը: Նա նշել է, որ Հայրիկյանի ջերմությունը, ճնշումը, վերքը նորմալ է և նրան վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխեն մեկ այլ բաժանմունքի հիվանդասենյակ, առայժմ հայտնի չէ, թե որ: Բժիշկը հավելեց նաև, որ հնարավոր է, որ երկու-երեք օրից դուրս գրվի՝ կախված վերքից:
Լևոն Օռլովը հաստատեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե շաբաթ օրը Պարույր Հայրիկյանը մեկ ժամով տուն է գնացել եւ վերադարձել: