Լրահոս

04.02.2013 12:32


Վաղը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում կկայանա ԵԱՀկ հերթական դիտարկումը

Վաղը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում կկայանա ԵԱՀկ հերթական դիտարկումը

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` փետրվարի 5-ին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում` Ֆիզուլիի հատվածում, պլանային դիտարկում է անցկացվելու:  

Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնականներ Եվգենի Շարովը և Խրիստո Խրիստովը, ադրբեջանական կողմից` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնականներ Ուիլյամ Պրայորը և Իրժի Աբերլեն:

Այս խորագրի վերջին նյութերը