Քաղաքական

04.02.2013 12:30


Խաչատուր Քոքոբելյանը «Ժառանգություն» խմբակցությունից դուրս է եկել

Խաչատուր Քոքոբելյանը «Ժառանգություն» խմբակցությունից դուրս է եկել

Քիչ առաջ մեկնարկած ԱԺ–ի նիստում խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը դուրս է եկել «Ժառանգություն» խմբակցությունից։

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Քոքոբելյանին մեղադրել էր սուտասանության մեջ՝ պնդելով, թե իրենք նախապես պայմանավորվել են ընտրվելուց հետո միասին մանդատները վայր դնել, ինչը Քոքոբելյանը հրաժարվում է անել։

Իր հերթին Քոքոբելյանը պնդում է, որ նման պայմանավորվածություն չի եղել, և Րաֆֆին, թերևս, ինչ–որ բան սխալ է հասկացել։

Այդ պատմությունից հետո «Ժառանգությունը» հայտարարեց, որ Քոքոբելյանն ու իրենց համամասնական ցուցակով պատգամավոր դարձած, «Ազատ դեմկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումայնանն այլևս չեն ներկայացնում «Ժառանգություն» խմբակցությունը և միայն ձևական են մնում այդ խմբակցությունում։

Ալեքսանդր Արզումայնանն էլ նշել էր, որ ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողովից, որտեղ նախապես ներկայացված էր որպես «Ժառանգության» անդամ,  դուրս գալ չի պատրաստվում։

–Կա՛մ պետք է մեռնեմ, կա՛մ խմբակցությունից դուրս գամ, կա՛մ հրաժարական տամ: Երեքն էլ չեմ պատրաստվում անել,-ընդգծել էր նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը