Լրահոս

04.02.2013 12:19


Ստոմատոլոգները խորհրդարանի դիմաց բողոքի գործողություն են իրականացնում. ԱԺ նախագահի արձագանքը

Ստոմատոլոգները խորհրդարանի դիմաց բողոքի գործողություն են իրականացնում. ԱԺ նախագահի արձագանքը

Այս պահին ստոմատոլոգները բողոքի գործողություն են իրականացնում խորհրդարանի շենքի դիմաց։ Նրանք պահանջում են վերանայել այս տարվա հունվարի 1–ից ուժի մեջ մտած արտոնագրային վճարների մասին նոր օրենքը, որը, նրանց խոսքերով, պարզապես անհնար կդարձնի Հայաստանում շատ ստոմատոլոգական կենտրոնների գոյությունը:

Բողոքի գործողության մասնակից ստոմատոլոգներից ոմանք այս օրենքի պատճառով արդեն իսկ զրկվել են աշխատանքից, քանի որ նրանց ղեկավարությունը կրճատումներ է իրականացրել։ Ստոմատոլոգները մեկ ելք են տեսնում՝ կա՛մ օրենքի վերանայում, կա՛մ արտագաղթ։

Այսօր մեկնարկած ԱԺ–ի նիստում պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվել է, թե ԱԺ–ն ի՞նչ է պատրաստվում ձեռնարկել ստոմատոլոգների բողոքի առարկա օրենքի հետ։

Հովիկ Աբրահամյանը պատասխանել է.

Ունենք նախագիծ, որը կքննարկվի կառավարության հետ, և եթե տրվի համաձայնությունը, շրջանառության մեջ կդրվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը