Ստամբուլում բողոքի գործողություն՝ նվիրված հայ կանաց դեմ բռնություններին
Ստամբուլում բողոքի գործողություն է տեղի ունեցել ընդդեմ ազգությամբ հայ կանաց նկատմամբ իրականացված բռնությունների։ Բողոքի գործողությունը նախաձեռնել է «Ստամբուլի ֆեմինիստական նախաձեռնությունը»։ Սամաթիա թաղամասում տեղի ունեցած բողոքի ժամանակ նրանք պարզել են «Հայ կանայք միայնակ չեն», «Հարևանիս վրա մի հարձակվիր», «Ես Մարիցա եմ» գրությամբ պաստառներ։ Նրանք պահանջել են նաև այլատյացությունը պատժող օրենք ընդունել Թուրքիայում։
Վերջին ամիսներին միևնույն անձի կողմից Սամաթիա թաղամասի սեփական բնակարաններում 4 հայ կին է դաժանորեն սպանվել, այդ թվում և 84-ամյա Մարիցա Քյուչուքը: Բողոքի գործողության ներկայացուցիչները նրա տան դիմաց ծաղիկներ են դրել:

7or.am