Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, ում դեմ մահափորձ էր կատարվել, երեկ հիվանդանոցից գնացել է Դավիթաշենում գտնվող իր առանձնատունը։ «7օր»–ի հետ զրույցում, սակայն, Հայրիկյանի մամուլի խոսնակ Մանյա Այվազյանը հերքել է այդ տեղեկությունը։ Նա նշել է, որ Հայրիկյանը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։
Իսկ անձամբ Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր փաստաբանի և ներկայացուցիչների հետ մամուլի ասուլիսը տեղի կունենա ոչ թե այսօր, այլ փետրվարի 5-ին՝ժամը 12-ին, Երևանհյուրանոցում։
Ենթադրվում է, որ հենց այդ ժամանակ էլ կհայտարարվի՝ Հայրիկյանը կդիմի՞ Սահմանադրական դատարան՝ խնդրելով ընտրությունները երկու շաբաթով հետաձգել։
Պարույր Հայրիկյանը հիվանդանոցից դուրս չի գրվել
Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, ում դեմ մահափորձ էր կատարվել, երեկ հիվանդանոցից գնացել է Դավիթաշենում գտնվող իր առանձնատունը։ «7օր»–ի հետ զրույցում, սակայն, Հայրիկյանի մամուլի խոսնակ Մանյա Այվազյանը հերքել է այդ տեղեկությունը։ Նա նշել է, որ Հայրիկյանը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։
Իսկ անձամբ Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր փաստաբանի և ներկայացուցիչների հետ մամուլի ասուլիսը տեղի կունենա ոչ թե այսօր, այլ փետրվարի 5-ին՝ ժամը 12-ին, Երևան հյուրանոցում։

7or.am