Լրահոս

04.02.2013 10:30


Երկրաշարժի պատճառով սեփական տուն կորցրած անօթևան ընտանիքները չեն փոխհատուցվի

Երկրաշարժի պատճառով սեփական տուն կորցրած անօթևան ընտանիքները չեն փոխհատուցվի

ՀՀ կառավարության «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի» համաձայն՝ նախատեսված է մինչև 2013թ. լուծել երկրաշարժից անօթևանի կարգավիճակ ունեցող, առ 01.11.2008թ. Գյումրիի հերթացուցակում հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրները:

Սակայն Գյումրիում բնակարանային ապահովման այդ ծրագրից դուրս են մնացել տասնյակ այն անօթևան ընտանիքները, որոնք երկրաշարժի պատճառով կորցրել են սեփական տուն և ոչ ասենք բնակարաններ բազմաբնակարանային շենքերից: Եվ առնվազն տարակուսանք է առաջացնումայն հարցը, թե երբ մարդը տուն է կորցրել, ի՞նչ տարբերություն` այն սեփական տո՞ւն է եղել, թե՞ բազմաբնակարան շենքի բնակարան: 
Գյումրիում անլուծելի թվացող բնակարանային նման խնդրի առաջ կանգնած տասնյակ ընտանիքներից մեկն է քաղաքի կենտրոնական հատվածում, վաղուց տեղական իշխանությունների կողմից օտարված տարածքում գտնվող տնակներից մեկում բնակվող, հայոց բանակի երկու երիտասարդ սպաների մայր Ռուզաննա Մխիթարյանի ընտանիքը:
«Շիրակ կենտրոն» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը