Լրահոս

04.02.2013 00:14


Մոհամեդ Ալին մահամերձ է

Մոհամեդ Ալին մահամերձ է

«Դեյլի մեյլ»-ի փոխանցմամբ՝ Մոհամեդ Ալիի (Կասիուս Մարցելուս Քլեյ) եղբայր Ռահմոնը հայտնել է, թե լեգենդար բռնցքամարտիկի վիճական այնքան է վատացել, որ առաջիկա ամիսներին, նույնիսկ օրերին նա կարող է մահանալ։ Նրա խոսքերով՝ 71–ամյա Ալին չի կարողանում խոսել և այլևս չի ճանաչում իրեն։

«Նա շատ վատ է... Ես չգիտեմ՝ կձգի՞ նա մինչև ամառ։ Ամեն ինչ Աստծո ձեռքերում է»,–ասել է Ռահմոնը։

Պարկինսոնի հիվանդությունը Մոհամեդ Ալիի մոտ ախտորոշվել էր դեռևս 1984 թվականին։

Ալիի կինը հրաժարվել է մեկնաբանել բռնցքամարտիկի եղբոր հայտարարությունները:

Այս խորագրի վերջին նյութերը