Լրահոս

03.02.2013 19:18


Քաղաքացին ընկել էր վերելակի հորանը

Քաղաքացին ընկել էր վերելակի հորանը

Փետրվարի 3-ին՝ ժամը 15։38-ին ահազանգ է ստացվել, որ «Անուշ» գործարանի վերելակի հորանը մարդ է ընկել: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ Գագիկ Նազարյանը (ծնվ.1956թ.) 5-րդ հարկից ընկել է առաջին հարկում կանգնած վերելակի տանիքին: Ժամը 15։53-ին փրկարարները տուժածին դուրս են բերել վերելակի հորանից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Տուժածը տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ:

Այս խորագրի վերջին նյութերը