Հայաստանին հասցված վերքը մահացու է: Նա արնաքամ է լինում: Հայրիկյանի վրա կատարված մահափորձը ցույց է տալիս, որ Հայաստանի վերքերը ոչ ոք չի պատրաստվում դարմանել: Գիշատիչ անգղների նման, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը փորձում են պատառոտել՝ բզկտել Հայստանը, իսկ Թուրքիան շնագայլի նման սպասում է իր փային: Խեղճ, վիրավոր Հայստանը, ձեռքը մեկնել է Եվրոպային ու օգնություն աղերսում: Լինե՞լ, թե չլինել:
Ժողովուրդը մի լավ խոսք ունի, նա ասում է, «եթե գողը տանից չլինի, եզը երթիկից կհանեն» : Դրսում ե՞ք փնտրում մարդասպանին, Հայրիկյանը չասաց, թե մարդասպանը կովկասցի էր թե ոչ, ուրեմն հայ էր, ախր կարևոր չէ, թե մարդասպանը ով է, այլ թե ով է պատվիրատուն, հետևությունները ձեզ եմ թողնում: Рамашк-ի թերթիկ ենք պոկում, խաղալով՝ գուշակիր, թե ո՞վ է մարդասպանը՝ հ՞այ է, թե ոչ, ռո՞ւս, թ՞ե..., մի՞գուցե ամերիկացի: Ինչպես ասում է ժողովուրդը, դեռ առջևում 40 օր կա, մի՞գուցե ի տարբերություն Մարտի 1-ի դեպքերի, այս անգամ գտնվե՞ն հանցագործները: Ասում եք, թե Հայրիկյանի դեմ կատարվածը, դավադրություն է ողջ Հայաստանի նկատմամբ: Պարոնայք իշխանավորներ, ձեր ասածն իսկ դատում է ձեզ, քայքայված տնտեսություն, համատարած գործազրկություն, չքավորություն, օրե օր դատարկվող Հայաստան՝ արտագաղթ, դատարկվող սահմանամերձ գյուղեր, սպանություններ զինված ուժերի զորամասերում, հղփացած գեներալներ, կոռումպացված համակարգ, թալանվող բանակ, երկիր, քաղաքացի: Հարցնում եք, թե ո՞վ կարող էր Հայրիկյանի վրա մահափորձ կատարել, ում էր դա ձեռընտու, ես հարցնում եմ ձեզ, իսկ ո՞ւմ է ձեռընտու Հայաստանի մահը, կարծում եմ, որ եթե համադրենք, ապա կբացահայտենք, որ մարդասպանները նույն դեմքն ունեն: Հայրիկյանի վերքը կբուժվի, իսկ Հայաստանի վերքը՞:
Սպանված Հայաստանի վիրավոր զավակը
Հայաստանին հասցված վերքը մահացու է: Նա արնաքամ է լինում: Հայրիկյանի վրա կատարված մահափորձը ցույց է տալիս, որ Հայաստանի վերքերը ոչ ոք չի պատրաստվում դարմանել: Գիշատիչ անգղների նման, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը փորձում են պատառոտել՝ բզկտել Հայստանը, իսկ Թուրքիան շնագայլի նման սպասում է իր փային: Խեղճ, վիրավոր Հայստանը, ձեռքը մեկնել է Եվրոպային ու օգնություն աղերսում: Լինե՞լ, թե չլինել:
Ժողովուրդը մի լավ խոսք ունի, նա ասում է, «եթե գողը տանից չլինի, եզը երթիկից կհանեն» : Դրսում ե՞ք փնտրում մարդասպանին, Հայրիկյանը չասաց, թե մարդասպանը կովկասցի էր թե ոչ, ուրեմն հայ էր, ախր կարևոր չէ, թե մարդասպանը ով է, այլ թե ով է պատվիրատուն, հետևությունները ձեզ եմ թողնում: Рамашк-ի թերթիկ ենք պոկում, խաղալով՝ գուշակիր, թե ո՞վ է մարդասպանը՝ հ՞այ է, թե ոչ, ռո՞ւս, թ՞ե..., մի՞գուցե ամերիկացի: Ինչպես ասում է ժողովուրդը, դեռ առջևում 40 օր կա, մի՞գուցե ի տարբերություն Մարտի 1-ի դեպքերի, այս անգամ գտնվե՞ն հանցագործները:
Ասում եք, թե Հայրիկյանի դեմ կատարվածը, դավադրություն է ողջ Հայաստանի նկատմամբ: Պարոնայք իշխանավորներ, ձեր ասածն իսկ դատում է ձեզ, քայքայված տնտեսություն, համատարած գործազրկություն, չքավորություն, օրե օր դատարկվող Հայաստան՝ արտագաղթ, դատարկվող սահմանամերձ գյուղեր, սպանություններ զինված ուժերի զորամասերում, հղփացած գեներալներ, կոռումպացված համակարգ, թալանվող բանակ, երկիր, քաղաքացի: Հարցնում եք, թե ո՞վ կարող էր Հայրիկյանի վրա մահափորձ կատարել, ում էր դա ձեռընտու, ես հարցնում եմ ձեզ, իսկ ո՞ւմ է ձեռընտու Հայաստանի մահը, կարծում եմ, որ եթե համադրենք, ապա կբացահայտենք, որ մարդասպանները նույն դեմքն ունեն:
Հայրիկյանի վերքը կբուժվի, իսկ Հայաստանի վերքը՞:
Մամիկոն Համբարյան