Լրահոս

03.02.2013 11:00


Լոս Անջելեսում կայացավ հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչությունների ամենամյա հավաք

Լոս Անջելեսում կայացավ հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչությունների ամենամյա հավաք

Գլենդեյլում կայացավ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հավատարմագրված դիվանագետների հերթական հավաքը, որի հյուրընկալությունը վերջին 4 տարիներին ստանձնում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Ամենամյա այս հանդիպումը Լոս Անջելեսի դիվանագիտական կորպուսի համար բացառիկ հնարավորություն է` ընդլայնված կազմով քննարկել ընդհանուր խնդիրները, խոսել նաև բազմակողմ գործակցության հնարավորությունների մասին:

Հավաքին մասնակցեց ավելի քան վեց տասնյակ երկրի դիվանագետ: Այս ամենամյա հավաքը միակ միջոցառումն է, որն անցկացվում է օտարերկրյա դիվանագետների նման մեծ կազմով: Քննարկման օրակարգում էին Լոս Անջելեսի հյուպատոսական կորպուսի կանոնադրության փոփոխության հարցը, ամերիկյան շրջանակների հետ տնտեսական կապեր ստեղծելու և միջազգային առևտուրը խթանելու թեմաները:

Դիվանագետների հավաքին մասնակցեց նաև Լոս Անջելես մարզի կառավարիչների խորհրդի անդամ Մայք Անտոնովիչը, որը հանդիպման բանախոսն էր: Անցյալում ՀՀ գլխավոր հյուպատոսության հյուրն են եղել Կալիֆորնիայի 35-րդ նահանգապետ Ջորջ Դուքմեջյանը, ԱՄՆ նավատորմի նախկին քարտուղար Փոլ Իգնատիուսը:

Հյուպատոսական հավաքն ընթացավ ջերմ մթնոլորտում: Հանդիպման վերջում օտարերկրյա դիվանագետները վայելեցին հայկական երաժշտություն և հայկական խոհանոցի խորտիկներ:

Այս խորագրի վերջին նյութերը