Լևոն Շիրինյան. «Հայաստանն առիթ ունի օգտվելու Ռուսաստանի հզոր ռազմական ներուժից»
Այսօրվա ասուլիսին քաղաքագետ Լևոն Շիրինյանը նշել է, թե Հայաստանն առիթ ունի օգտվելու Ռուսաստանի հզոր ռազմական ներուժից, այդ իսկ պատճառով հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացումը ողջունելի է: Անդրադառնալով առաջիկայում Ռուսաստանի հետ նոր ռազմա-տեխնիկական համաձայնագրի ստորագրմանը՝ բանախոսն ասել է. «Դա զարկ կտա տեխնոլոգիաների, ֆիզիկայի, մաթեմատիկայի և գիտության այլ ոլորտների աշխուժացմանը, այսինքն՝ ֆիզիկա-տեխնիկական և ինժեներական գործի առջև լայն հեռանկարներ են բացվում, ինչը մեզ համար շատ ավելի կարևոր է, քան ադրբեջանցու համար նավթը, վրացու համար՝ ցիտրուսը»։
Միաժամանակ քաղաքագետը նշել է, որ Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում համագործակցության խորացումը չպետք է դիտարկել որպես Արևմուտքի հետ հարաբերությունների հակադրություն և պետք է առաջնորդվել միայն Հայաստանի ազգային շահերով: Բանախոսը Հայաստանի ռազմական ղեկավարությանը կոչ արեց չառաջնորդվել սոսկ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններով, այլ ուղղորդվել միայն սեփական գնահատականներով և սցենարներով:

7or.am