Աշխարհ

02.02.2013 13:34


«Սահակաշվիլիին և Մերաբիշվիլիին անջատողականության դեմ պայքարի անվան տակ խոշոր գումարներ են վաստակել»

«Սահակաշվիլիին և Մերաբիշվիլիին անջատողականության դեմ պայքարի անվան տակ խոշոր գումարներ են վաստակել»

«Ջավախք» երիտասարդական միության նախագահ Արտյուշ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վրաստանի նախագահ Սաակաշվիլիին և նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր պատգամավոր Մերաբիշվիլիին այդպես էլ հանգիստ չեն տալիս ոչ Վահագն Չախալյանի ազատ արձակումը, ոչ էլ մնացած գործիչների ազատ արձակումն ու հետապնդումների դադարեցումը: Մերաբիշվիլին իր Facebook-յան էջի միջոցով հայտարարել է, որ ինքը Ջավախքում պայքարել է անջատողականության դեմ: Շատերի համար անհասկանալի է, թե նա ինպե՞ս և ինչու՞ է պայքարել գոյություն չունեցող երևույթի դեմ: Իրականում «պայքարողները» անջատողականության դեմ պայքարի անվան տակ խոշոր գումարներ են վաստակել: Ուշագրավ է նաև այն, որ սույն գործիչը, այժմ լինելով ընդդիմադիր պատգամավոր, ցանկություն ու վճռականություն է հայտնում Ջավախքում ամրապնդելու վրացական պետականությունը, հայտնելով , որ իրենց ոչ ոք չի խոչնդոտելու այդ հարցում: Այլ կերպ ասած, Մերաբիշվիլին ներկա իշխանություններին ասում է. «Չնայած նրան, որ ես համապատասխան պաշտոն չունեմ հիմա, բայց Ջավախքը պիտի ինձ տաք, որովհետև դա միշտ իմ բոստանն է եղել, ու ինձանից լավ ոչ ոք չի կարող տեղի հայերի հերն անիծել» Իսկ ի՞նչ են հասկաանում վերոնշյալ պարոնները Ջավախքում վրացական պետականություն ամրապնդել ասելով: Այն՝ ինչը միշտ արել են կամ փորձել են անել՝ հայաթափել են Ջավախքը, հայոց լեզուն դպրոցներում կրճատել են, ու փոխարենը ավելացրել վրացերեն դասաժամերը, հայոց պատմություն առարկան արգելել են պաշտոնապես դասավանդել հայկական դպրոցներում, ավելին՝ խեղաթյուրել են հայոց պատմությունը՝ զորօրինակ Սևանա լիճը վրացական դասագրքերում ներակայացնելով որպես Վրաստանի պատմական տարածք, դիմազրկել են տեղական որոշ չինովնիկների ու ստիպել նրանց` դուրս գալ տեղի հայերի դեմ, շինծու մեղադրանքներով շատ-շատերին, հատկապես ռեժիմի դեմ արտահայտվողներին կալանավորել են կամ կիրառել հսկայական տուգանքներ, տարածաշրջանում կեղծել են բոլոր տեսակի ընտրությունները, տարբեր ձևերով ու միջոցներով փորձել են վրացականացնել հայկական մշակութային կոթողներն ու եկեղեցիները և այլն, որի նպատակը նաև Ջավախքում իրական անջատողականություն առաջացնելն էր, որպեսզի «անջատողականության դեմ պայքարը» նաև իրական լույսի ներքո տեղի ունենա և ակնառու լինի:
Այս ամենը տեղի չի ունենալու, պարոնայք, ջավախքցին շարունակելու է պայքարել իր իրավունքների համար, եթե դրանք ոտնահարվեն, ամեն գնով պահպանելու է ազգային դեմքն ու նկարագիրը, ինչքան էլ որ Սաակաշվիլին կամ Մերաբիշվիլին չուզեն և սա անջատողականություն չէ՝ քաղաքակիրթ աշխարոհում շատ նորմալ ցանկություն է: Զբաղվեք ձեր պետության համընդհանուր խնդիրներով ու հանգիստ թողեք Ջավախքը, առանց ձեզ էլ շատ ու շատ դժվարություններ ունի ջավախքցին առօրյա կյանքում»։

Այս խորագրի վերջին նյութերը