Եգիպտոսում հուզումները չեն դադարում։ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ մայրաքաղաք Կահիրեում ցուցարարները քարեր և պայթուցիկ նյութով շշեր են նետել նախագահ Մուհամեդ Մուրսիի նստավայրի ուղղությամբ։
Ականատեսների խոսքերով՝ նախագահական նստավայրի բակում մի քանի ծառ է բռնկվել, կրակը սպառնում է տարածվել շենքում:
Ոստիկանները ջրցան մեքենաների միձոցով փորձում են ցրել ցուցարարներին: Նստավայրի մոտ ՆԳՆ ստորաբաժանումներին և զինվորականներին մի պահ հաջողվել է ցուցարարներին ետ մղել շենքի պարսպից: Տուժածների մասին առայժմ տեղեկություն չկա։
Եգիպտոսում հուզումները չեն դադարում