Լրահոս

02.02.2013 16:18


Գողության փաստը հիմնավորվեց

Գողության փաստը հիմնավորվեց

Փետրվարի 1-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վեդի քաղաքի Արարատյան փողոցից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Հովհաննես Շ.-ին, եղբայրներ` 1987 թ. ծնված Ազատ և 1983 թ. ծնված Արթուր Մ.-երին` վերջինիս վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, որի բեռնախցիկից և սրահից հայտնաբերվել են 4 մ երկարությամբ ազբեստե խողովակ, 16 մ երկարությամբ պողպատյա լար և աշխատանքային գործիքներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վերջիններս նույն օրը, ժամը 04.30-ից մինչև ժամը 05.00-ն ընկած ժամանակահատվածում, քանդել և գողացել են Դաշտաքար գյուղի սկզբնամասի սարալանջով անցնող ազբեստե խողովակները և պողպատյա լարը:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը