Փետրվարի 1-ին՝ ժամը 11։50-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972թ. ծնված Տիգրան Թ.-ին:
Պարզվել է, որ նա 2012թ. դեկտեմբերի 30-ին մի խանութի դրամարկղից բացահայտ հափշտակել է 150 000 դրամ և դիմել փախուստի: Խանութի տերը հետապնդելով և բռնելով կողոպտչին` վերցրել է հափշտակված գումարը, սակայն վերջինս կրկին դիմել է փախուստի:
Փախուստի դիմած կողոպտիչը հայտնաբերվեց
Փետրվարի 1-ին՝ ժամը 11։50-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972թ. ծնված Տիգրան Թ.-ին: