Ազգությամբ թուրք Մահմեթ Ալի Ագջան, ով 1981թ. մահափորձ էր կատարել Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի դեմ, աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել:
Իտալիայում լույս տեսած «Ինձ դրախտ էին խոստացել. իմ կյանքը և ճշմարտությունը Պապի դեմ ահաբեկչության մասին» գրքում նա խոստովանել է, թե այդ մահափորձը պատվիրել էր Իրանի նախկին հոգևոր առաջնորդ Ալի Հոմենեին:
Նա պատմել է, որ երբ «Միլլիեթ» թերթի խմբագրին սպանելու համար 20 տարվա ազատազրկման ենթարկվելուց հետո 1970-ականների վերջին դուրս է եկել թուրքական բանտից, փախել է Իրան։ Այնտեղ էլ հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Հոմենեիի հետ, ով ասել է.«Դու հանուն Ալլահի պետք է սպանես Պապին՝ երկրի վրա սատանայի ներկայացուցչին»։
Հռոմի պապի դեմ մահափորձը նա կատարել է, երբ Սուրբ Պետրոսի հրապարակում Հովհաննես Պողոսը ողջունելիս է եղել իր հոտին: Ահաբեկիչը մոտեցել էր Պապին և մի քանի անգամ կրակել նրա վրա։ Բայց Հռոմի Պապը հրաշքով փրկվել էր:
Իտալիայում նա դատապարտվել էր 26 տարվա ազատազրկման, բայց 2000թ. Պապը նրան ներել էր, և հենց նրա խնդրանքով էլ թուրք ահաբեկիչն արտահանձնվել էր հայրենիք։ Սակայն այստեղ էլ Ագջան կրկին հանցագործություն է կարատել և դատապարվել 20 տարվա ազատազրկման: 2010թ. Ագջան համաներմամբ ազատ է արձակվել: Այժմ նա իրեն անվանում է Հիսուս Քրիստոս։
Հռոմի պապի դեմ մահափորձը պատվիրել է Ալի Հոմենեի՞ն

7or.am