Րաֆֆի Հովհաննիսյանը խոստովանեց, որ անծանոթ մարդու թաղմանն է մասնակցել
«Ճի՞շտ է, որ Դուք Գորիսում անծանոթ մարդու հոգեհանգստի եք մասնակցել, աչքերը լցրած նստել եք, ցավակցել՝ քարոզարշավի շրջանակներում»,-«aravot.am»-ի այս հարցին նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է.
«Այո, ճիշտ է, որ գնացել եմ, բայց ճիշտ չէ, որ քարոզարշավի շրջանակներում եմ դա արել: Երբ որ մենք հանդիպում էինք մեր կամավորների հետ հունվարի կեսին, գնում էինք այնտեղ քաղաքներ եւ արձանագրեցինք իրավունքի խախտում, մեզ հետապնդում էին, անվտանգության ծառայությունները լուսանկարում էին մեր կամավորներին: Ես մտա թե՛ ուրախության տուն՝ հավաքույթի, թե՛ տխրության: Սա ի՛մ հայրենիքն է: Եվ ճիշտ է, որ մտել եմ թե՛ հարսանիք, կասեի՝ բազմաթիվ հարսանիքներ, եւ թե՛ մի թաղում՝ տխուր առիթ: Ես պարզապես ասել եմ, որ մենք ներկա ենք միասին, բայց ոչ քարոզչության շրջանակներում: Դա հունվարի կեսին էր՝ մինչեւ քարոզարշավը»:
Նշենք, որ Գորիսում անծանոթ մարդու հոգեհանգստի արարողությանը մասնակցելու Րաֆֆի Հովհաննիսյանի քայլի մասին լրագրողներին պատմել էր նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: