Լրահոս

02.02.2013 11:05


Սերբիայի և Կոսովոյի նախագահները առաջին անգամ կբանակցեն

Սերբիայի և Կոսովոյի նախագահները առաջին անգամ կբանակցեն

Սերբիայի և 2008թ.–ին անկախություն հռչակած Կոսովոյի նախագահներ Տոմիսլավ Նիկոլիչն ու Ատիֆետե Ջահջագան փետրվարի 6-ին կհնադիպեն Բրյուսելում։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Նիկոլիչը։ Հանդիպումը տեղի կունենա Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի միջնորդությամբ։

Նշենք, որ նախկինում  Սերբիայի և Կոսովոյի նախագահները երբեք չեն հանդիպել։

Այս խորագրի վերջին նյութերը