ԱՄՆ-ն անհանգստացած է Պարույր Հայրիկյանի հետ կատարվածով
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Վիկտորյա Նուլանդը մամուլի ասուլիսին հայտնել է, որ Միայալ Նահանգները անհանգստացած է ՀՀ թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ կատարվածով: «Մենք դատապարտում ենք Հայաստանի նախագահի թեկնածուի դեմ բռնությունը: Որքանով տեղեկացված ենք, ներկայումս Հայրիկյանի վիճակը կայուն է, և Հայաստանի ոստիկանությունը խոստանում է բացահայտել բոլոր հանգամանքներն ու գտնել մեղավորներին»,-ասել է Նուլանդը:
Ինչ վերաբերում է փետրվարի 18-ին նշանակված նախագահական ընտրությունները հետաձգելու հնարավորությունը, Պետքարտուղարության մամուլի քարտուղարը նշել է. « ԱՄՆ-ը հանդես է գալիս այն դիրքորոշմամբ, որ ամեն ինչ կատարվի Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան, որպեսզի քարոզարշավի ընթացքում և ընտրությունների ժամանակ ամբողջությամբ ապահովվեն բոլոր թեկնածուների իրավունքներն ու ազատությունները»: