Լրահոս

02.02.2013 09:36


Հիլարի Քլինթոնը վերջնականապես հրաժեշտ տվեց իր պաշտոնին

Հիլարի Քլինթոնը վերջնականապես հրաժեշտ տվեց իր պաշտոնին

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնապես հրաժեշտ է տվել իր պաշտոնին և այն փոխանցել Ջոն Քերիին։ Քլինթոնը վստահ է, որ Քերին արժանի հետնորդ կլինի այդ պաշտոնում։ ԱՄՆ պետքարտուղարության աշխատակիցները Քլինթոնին ճանապարհել են «Շնորհակալություն» գրությամբ պաստառով։

Իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված նամակում Քլինթոնը պատիվ է համարել նրա վարչակազմում աշխատելը,  և վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն աշխարհաքաղաքական առաջատարն է ու աշխարհում բարության ուժը լինելու բոլոր հնարավորություններն ունի։ 

Այս խորագրի վերջին նյութերը