Լրահոս

02.02.2013 09:21


Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև

 Ս/թ. փետրվարի 1-ին Հայաստանի և Ճապոնիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ, որոնք վարում էին հայկական կողմից` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, իսկ ճապոնական կողմից` Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ճապոնիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Տակեշի Հիկիհարանին:

Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություներին առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` քաղաքական երկխոսության տեմպերի պահպանումը, միջազգային կազմակերպություններում համագործակցության ակտիվացումը, տնտեսական համագործակցության խթանումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ:  Ճապոնական կողմին ներկայացվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները: Կողմերն ընդգծեցին մշակութային և կրթական փոխանակումների կարևորությունը:

Այնուհետև, ճապոնական պատվիրակության ղեկավար Տակեշի Հիկիհարանին ընդունեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

Այս խորագրի վերջին նյութերը