Լրահոս

02.02.2013 10:13


Կարեն Թովմասյան. «Հայրիկյանը երբեք էլ չի եղել ու չի լինի անկախության սիմվոլ»

Կարեն Թովմասյան. «Հայրիկյանը երբեք էլ չի եղել ու չի լինի անկախության սիմվոլ»

ՀԱԿ ներկայացուցիչ Կարեն Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լրահոսին հետևելիս մոտս տպավորություն ա ստեղծվում, որ սա Հայրիկյանի աստեղային ժամն է։ Շահնազարյանից մինչև Շարմազանով ում ձեռը մեկ օպերատոր ու մեկ խոսափող ա ընկնում, Հայրիկյանին «անկախության սիմվոլ» են հռչակում։ Հա հասկացանք մարդը 18 տարի նստել ա Հայաստանի անկախության գաղափարի համար բայց միթե՞ դա բավարար է մարդուն «անկախության սիմվոլ» հռչակելու համար։ Ի՞նչ ա արել այդ «սիմվոլը» անկախության շրջանից սկսած։ Ի՞նչպես կարելի ա քաղաքական զրոյական կապիտալ ու հեղինակություն ունեցող մարդուն մի հատ անտաղանդ մահափորձի պատճառով հռչակել «անկախության սիմվոլ»։ Գոնե՞ հասկանում էք, որ ձեր այդ անպատասխանատու հայտարարություններով ու հռչակագրերով իրականում արժեզրկում եք այդ անկախությունը։
Հայրիկյանը երբեք էլ չի եղել ու չի լինի անկախության սիմվոլ, հենց միայն այն պատճառով, որ անկախության հանրաքվեի ժամանակ իմ երկրի անկախության օգտին քվեարկել է քաղաքացիների 95,05 տոկոսը, իսկ 35 օր անց Հայաստանի պատմության մեջ ամենաազատ ու դեմոկրատական ընտրություններում Հայրիկյանի օգտին քվեարկել է ընտրողների ընդամենը 7 տոկոսը։ Դե գնացեք ու մի քիչ մտածեք, ուղղեղներիդ զոռ տվեք ու հասկացեք թե ինչ եք ասում, թե չէ «սիմվոլ հա սիմվոլ»։ Հա մի սիմվոլ էլ դուք եք, թե ինչի սիմվոլ դա էլ մենակ դուք կիմանաք»։

Այս խորագրի վերջին նյութերը