Պ. Հայրիկյան. «Կասկածում եմ օտար պետության` ինձ երկար տարիներ հետապնդած գաղտնի ծառայությանը...»(տեսանյութ)
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը պատմել է դեպքի մանրամասները. «Ես տեսել եմ, թե ով է կրակել ինձ վրա, բայց այդ պահին ուրիշ խնդիր կար լուծելու` փորձում էի խուսափել կրակոցներից: Վայրկյանների հարց էր… Կրակոցը եղավ, ես՝ որպես նոկաուտ ստացած մարդ, մի բան հասկացա` չպիտի կանգնեմ ու պարտվեմ: Առաջին կրակոցից հետո բարձր գոռացի` «է՛»... Հարևանները դուրս եկան: Երբ երկրորդ կրակոցը եղավ, գիտակցեցի, որ վնասվածքս այդքան էլ լուրջ չէ: Հետո կրակողը փախավ: Ես հասկացա, որ պետք է տուն հասնել ու զանգել: Հարևաններին խնդրեցի, որ շտապօգնություն կանչեն: Ոստիկանության հետ մենք արդեն աշխատում ենք: Այս կրակոցը, ցավոք, միայն ինձ չէր ուղղված»:
Ինչ վերաբերում է կատարվածի վերաբերյալ իր կասկածներին, Հայրիյանը ասել է. «Ես առաջին հերթին, ամենայն անկեղծությամբ ասեմ` կասկածում եմ օտար պետության` ինձ երկար տարիներ հետապնդած գաղտնի ծառայության, ոչ այս Ռուսաստանի, այլ` նախկին, ես կասկածում եմ նրանց գործելակերպի վրա: Որովհետեւ ես բավական շեշտակի դրեցի, որ մենք այլընտրանք չունենք, գնալու ենք Եվրոպա, և չբացառեցի, որ նույն դաշինքում մենք երազում ենք տեսնել նաև Ռուսաստանին: Բայց դրան զուգահեռ ասել եմ` մենք գնալու ենք Եվրոպա, Եվրոպան է մեր ապագան: Իմպերիալիստական, կայսերապաշտական Ռուսաստանից ավելի շատ վնաս ենք ստացել, քան օգուտ»: