Քաղաքական

01.02.2013 21:46


Ե՞րբ Գագիկ Ծառուկյանը կայցելի Պարույր Հայրիկյանին

Ե՞րբ Գագիկ Ծառուկյանը կայցելի Պարույր Հայրիկյանին

Իշխանական լրատվամիջոցները յուրօրինակ հավատաքննության թեսթ են հնարել երեկվանից, որը կոչվում է «Իսկ դու այցելե՞ս ես Պարույր Հայրիկյանին»։ Պարզից էլ պարզ է, որ «անկախ» լրատվամիջոցների դարդ ու ցավը ԱԻՄ առաջնորդը չէ։ Այն, ինչ տեղի է ունենում որոշների հետ, փարիսեցիություն է։

Նողկալին այն է, որ մահափորձը փորձ է արվում օգտագործել Բաղրամյան 26–ին հաճո «մուտիլովկաների» տարածման ենթատեքստում։ Այդ ծրագրի շրջանակներում էր, օրինակ, «Իսկ ինչո՞ւ Ծառուկյանը չի այցելում Հայրիկյանին» կեղծ մտահոգություն–«մուտիլովկան»։ Այդ հարցին անդրադառնալով՝ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «emedia.am»–ի հետ զրույցում նշել է հետևյալը. «Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ այսօր վաղ առավոտյան ԲՀԿ խորհրդանական խմբակցության պատգամավորներն այցելել են պարոն Հայրիկյանին և իրենց զորակցությունը հայտնել։ Գագիկ Ծառուկյանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել հնարավոր խնդիրների լուծման դեպքում։ Եթե լինի հավելյալ անհրաժեշտություն, Գագիկ Ծառուկյանը կայցելի Պարույր Հայրիկյանին, քանի որ նրանց միջև կան շատ ջերմ, մարդկային հարաբերություններ։ Պարոն Ծառուկյանը շուտափույթ ապաքինում է մաղթում Պարույր Հայրիկյանին»։

Այս խորագրի վերջին նյութերը