Լույս սփռվեց արոտավայրերի մասին հայ-իրանական գործարքի վրա
«ԷկոԼուր»-ը հրապարակում է հասարակությունից թաքցրած երկու փաստաթուղթ, որոնք վերաբերում են հայ-իրանական համագործակցությանը Սյունիքի մարզի հողերը Իրանի նահանգ Արեւելյան Ադրբեջանին (Արեւելյան Ատրպատական) վարձով տալուն: Օրերս «Ժամ» թերթը հրապարակեց «Սյունիքի հողերի վարձակալության հարցը դեռ չի համաձայնեցվել ՀՀ պետական իրավասու մարմինների հետ. Մարզպետարան» հոդվածը (31.01.2013): «…Հասարակության հետ կապերի բաժինը հայտարարում է. «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը 11-րդ նիստի ընթացքում տարածաշրջանային մակարդակով փոխադարձ այցելություններ կազմակերպեց (Սյունիքի մարզ եւ Արեւելյան Ադրբեջան նահանգ): Միջոցառումների ընթացքում հուշագիր ստորագրվեց հնարավոր համագործակցության վերաբերյալ, այդ թվում Սյունիքի մարզի հողերի հնարավոր օգտագործման վերաբերյալ: Ներկայումս հարցը ուսումնասիրման փուլում է: Սյունիքի մարզպետարանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ արոտավայրերի եւ գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալման վերաբերյալ կնքված պայմանագիր չկա…»
«ԷկոԼուր»-ի մոտ են հայտնվել երկու փաստաթղթեր, որոնք մենք ներկայացնում ենք մեր ընթերցողներին: Առաջին փաստաթուղթը կոչվում է «Փոխըմբռնման հուշագիր ՀՀ Սյունիքի մարզի եւ ԻԻՀ Արեւելյան Ատրպատականի նահանգի միջեւ»: Այն ստորագրված է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ ԻԻՀ Արեւելյան Ատրպատականի նահանգապետ Ալիռեզա Բեյգի միջեւ: Այն կնքվել է Գորիս քաղաքում` 10.07.2012թ-ին, կազմված է 13 կետից:
Ուշադրություն դարձնենք 3-րդ կետի վրա, որում ասված է. «Իրանական կողմը իր պատրաստակամությունը հայտնեց արոտավայրերից եւ գյուղատնտեսական հողատարածքներից օգտվելու մասին:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի հայկական կողմը տարածքների տրամադրման պայմանները, ինչպես նաեւ ըստ տարածքների գոյություն ունեցող արոտավայրերի եւ գյուղատնտեսության հողատարածքների մասին տեղեկություններ փոխանցի իրանական կողմին»: Ապա 11-րդ կետում ասված է. «Հայկական կողմի առաջարկով իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց ՀՀ Սյունիքի մարզում սպանդանոցի /Գորիսի տարածաշրջանում/ եւ համակցված կետերի արտադրամասի /Սիսիանի տարածաշրջանում/ համատեղ ձեռնարկություններ հիմնելու վերաբերյալ նախագիծը ներկայացնել իրանական կողմի ներդրողների քննարկմանը եւ հայկական կողմին ներկայացնել համապատասխան տեղեկատվություն»:
Երկրորդ փաստաթուղթը ստորագրված է 2013թ. հունվարի 15-ին հայկական պատվիրակության ԻԻՀ Արեւելյան Ատրպատականի նահանգ կատարած այցի ընթացքում: Փաստաթուղթն արդեն ստույգ է եւ կոչվում է «Համաձայնագիր»: «Ի հետեւումն նախկինում Սյունիք մարզի եւ Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգի մարզպետների միջեւ տեղի ունեցած համաձայնությունների եւ համաձայն 15 հունվար 2013 թվին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի պատվիրակության ներկայությամբ Արեւելյան Ատրպատական նահանգի գյուղատնտեսական կազմակերպության կենտրոնատեղիում տեղի ունեցած ժողովին, գյուղատնտեսական բաժնի ներկայացուցիչները իրենց պատրաստակամությունը հայտնեցին Սյունիք մարզ փոխադրելու անասուններ եւ արոտացնելու հետեւյալ պայմաններով.
Իրանական կողմը իր պատրաստակամությունն է հայտնել անասուններ փոխադրել Սյունիք մարզ եւ արոտացնել եւ իր պետք եղած արոտավայրը ամենապակաս 50 000 հեկտար է:
…Ժամանակը … ամենապակաս 10 տարի է եւ ամեն պետք եղած տարածքը բնակվող մարդկանց համար, որոնք կատարելու են փոխադրման ընթացքը, 2000 հեկտար է;
Հայաստանի կողմի առաջարկության համար արոտավայրերը այցելելու համար իրանական կողմի համաձայնությամբ այցելության ժամանակը նշանակվեց առաջիկա գարնանը:
Հայաստանի հետազոտությունների կենտրոնը վերահասու է լինելու բոլոր անասնաբուժական խնդիրներին
Արոտավայրերի վարձի վերաբերյալ Հայաստանի կողմը առաջարկեց 25 դոլար ամեն մեկ հեկտարի համար… սկզբնական տարիներում վճարվելու է առաջարկված գումարից ավելի քիչ եւ մյուս տարիների ընթացքին վարձն ավելանալու է աստիճանաբար:
Հայաստանի կողմը վարձու ժամանակը հայտնեց 5 տարի, եւ ընդունվեց, որ մյուս տարիներում պայմանագիրը նորոգվի մինչեւ 10 տարի:
Հայաստանի կողմը ընդունեց Հայաստանի կաթնամթերքը համաձայնության պարագային արտադրվի Իրան (Իրանական ընկերության միջոցով)…»:
Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի կողմից Սյունիքի մարզի գյուղատնտեսական պատասխանատու Սամվել Թանգյանը եւ Իրանի կողմից Արեւելյան Ատրպատականի ցեղաբնակների գործերի կորպորատիվ միության ընդհանուր տնօրեն Ղորբան Ֆեյզին:
Սա նշանակում է, որ գործնթացը սկսել է, եւ այն փորձում են իրականացնել տեղական մակարդակով, որպեսզի խուսափեն ավելորդ հրապարակայնությունից: Այս դեպքում հետաքրքիր է, թե արդյոք իսկապես Սյունիքի մարզում վերջին ամիսներին զանգվածային մասշտաբներով համայնքներից եւ մասնավոր անձանցից արոտավայրեր եւ գյուղատնտեսական նշանակության հողեր են գնել: Եթե դա հաստատվի, ապա չի բացառվում, որ գործարքը կնքվի մասնավոր անձի եւ իրանացի բիզնեսմենների միջեւ, ինչը մեր օրենքներով արգելված չէ: Հարցը միայն մասշտաբների մեջ է եւ թե ով է կանգնած դրա հետեւում:

«ԷկոԼուր»