Լրահոս

01.02.2013 17:06


Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ. «Լրագրողական ընկերակցությունը պրոֆեսիոնալ ու արժանապատիվ պահվածք դրսևորեց»

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ. «Լրագրողական ընկերակցությունը պրոֆեսիոնալ ու արժանապատիվ պահվածք դրսևորեց»

ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այս գիշեր արտակարգ դեպք պատահեց: Կատարվածն իրոք աննախադեպ էր և իրավիճակը՝ արտակարգ, ոչ միայն հասարակության, պատկան մարմինների, այլև լրագրողների համար: Եվ գոհունակությամբ կարող ենք փաստել, որ մեր լրագրողական ընկերակցությունը պրոֆեսիոնալ ու արժանապատիվ պահվածք դրսևորեց այդպիսի իրավիճակում:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներիս՝ իսկապես պրոֆեսիոնալ աշխատանքի համար, այն մասնագիտական համագործակցության և համերաշխության համար, որ դրսևորեցին այս դրամատիկ գիշերվա ու հետագա ընթացքում: Ի վերջո, բոլորիս նպատակը համատեղ ուժերով նման իրավիճակների բացառումն է, իսկ լինելու դեպքում՝ հասարակությանը օպերատիվ, ստույգ և, ամենակարևորը, անկողմնակալ տեղեկատվության տրամադրումը:

Աստված տա այսուհետ նման ինֆորմացիա տարածելու անհրաժեշտությունը չունենանք, սակայն պահպանենք առկա և այս գիշերվա ընթացքում ապացուցված մարդկային, քաղաքացիական ու մասնագիտական եղբայրությունը:

Իհարկե, վրիպումներ էլ եղան, ինչը բնական է նման լարված իրավիճակներում: Բայց համոզված եմ միտումնավոր չէին եւ առաջիկայում նման վրիպումները աստիճանաբար նվազելու ու վերանալու են` դարձյալ միասնության շնորհիվ»:

Այս խորագրի վերջին նյութերը