ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը առայժմ որոշում չի կայացրել փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների հետաձգման վերաբերյալ:
Ընտրությունների հետաձգման հնարավորության վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` ասել է ԱԻՄ-ի առաջնորդի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
«Դա որոշելու է Պարույր Հայրիկյանը` կապված իր առողջությունից։ Կարծում եմ՝ երկուշաբթի օրը ասուլիս կտան, ավելի մանրամասն կտեղեկացնեն»,–նշել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանը վիրահատվել է: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, որ վիրահատությունը տեղի է ունեցել ժամը 10։30, գնդակը հեռացրել են աջ արմունկային փոսի փափուկ հյուսվածքներից։ Վիրահատությունը անցել է լավ, հիվանդի վիճակը բավարար է, հիմա նա գտնվում է քնկոտ վիճակում, մի քանի ժամից լրիվ կարթնանա։ Ցավեր չունի, գիտակցությունը նորմալ է։
Հայրիկյանը դեռ չի որոշել...