Լրահոս

01.02.2013 16:50


Գիտատեխնիկական խորհուրդը քննարկել է բազմաբնակարան շենքերի սեյսմիկ կայունությունն ապահովելու խնդիրը

Գիտատեխնիկական խորհուրդը քննարկել է բազմաբնակարան շենքերի սեյսմիկ կայունությունն ապահովելու խնդիրը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել է բազմաբնակարան շենքերի սեյսմիկ կայունությունն ապահովելու խնդիրը: Նշվել է, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից այժմ ամբողջովին կասեցված է բազմաբնակարան շենքերի վերնահարկերում քաղաքացիների կողմից լրացուցիչ շինությունների կառուցման գործընթացը: Ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը մշակում է խնդրի լուծման օրենսդրական լուծումներն ու ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորությունները:

Այնուհետեւ անդրադարձ է կատարվել Հայաստանում փոքր եւ միջին քիմիայի զարգացման ծրագրի «Հանրապետության քիմիական արտադրության հզորությունների գույքագրում, առկա ռեսուրսների եւ գիտատեխնիկական ներուժի գնահատում» զեկույցին: Հանձնարարվել է ոլորտի շուրջ կատարել լրացուցիչ ուսումնասիրություն, որից հետո քննարկել բնագավառի զարգացման հնարավորություններն ու միջոցները:

Խորհրդի քննարկմանն է ներկայացվել «Նյութաբանության գիտահետազոտական եւ արտադրական ձեռնարկություն» ՓԲԸ-ի զարգացման ծրագիրը:

Նիստում անդրադարձ է կատարվել նաեւ ընթացիկ այլ հարցերի:

Այս խորագրի վերջին նյութերը