Դավիթ Ջամալյան. «Ադրբեջանական կողմը հանրային դիվանագիտությունը կարող է շահարկել»
-Մենք կարծես չենք նկատում Ադրբեջանում կատարվող վտանգավոր դրսևորումները և փորձում ենք ձևացնել, թե ամեն ինչ նորմալ է, ու նրանց հետ գնում ենք երկխոսության: Ըստ իս, նման երկխոսությունն ի սկզբանե դատապարտված է տապալման,-«Արմատ» ակումբում խոսելով ադրբեջանցիների հետ հանրային դիվանագիտության դրսևորումների մասին՝ ասել է «Armenianhouse.org» էլեկտրոնային գրադարանի տնօրեն Կարեն Վրթանեսյանը:
Նրա հաղորդել է, որ ադրբեջանական մտավորականները, ի նշան հայ մտավորականների հետ երկխոսության, նախատեսում են այս տարվա հուլիսին փոխայցեր կազմակերպել Ստեփանակերտ, Երևան և Բաքու:
-Եթե հանդիպման է գնում հայ մտավորականը կամ Հայաստանի քաղաքացին, իր մեջ պետք է կրի մի դիրքորոշում' եթե ես հարաբերվեմ ադրբեջանցու հետ, դա չի տարածվի իմ ազգային սովորությունների վրա: Եթե մենք կրենք մի հստակ դիրքորոշում, որ մեր ազգային խնդիրները որևէ առնչություն չունեն մեկ-երկու հանդիպման հետ, ապա դրանք վտանգավոր չեն կարող լինել,- ասել է հոգեբանական գիտությունների թեկնածու, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը։
Նա նշել է, որ նման հանդիպումների ժամանակի ադրբեջանական կողմը միշտ պատրաստված է լինում, իսկ հայկական կողմից լուրջ պատրաստվածություն չկա, և վտանգավորը հենց դա է։ Դավիթ Ջամալյանը վստահեցրել է, որ այս նախաձեռնությունը ադրբեջանական դիրքորոշումները մեզանում հասունացնելու փորձ է։

7or.am