Լրահոս

01.02.2013 16:31


Խաչիկ Ասրյանն առաջարկում է մարդասպաններին Հանրապետության հրապարակում կենդանի այրել

Խաչիկ Ասրյանն առաջարկում է մարդասպաններին Հանրապետության հրապարակում  կենդանի այրել

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ խստագույնս դատապարտում է ազգային գործիչ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացրած մահափորձը:

Թերուցքային վիճակներում գտնվող, կեղտաջրերում որդերի պես բնակվող, մարդասպան սաֆարովների տեսակով ապրող տականքների կողմից իրականացված ոճրագործությունը միանշանակ ուղղված է ինչպես 2013 թվականի փետրվարի 18-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների դեմ, այնպես էլ մարդկության մեջ իր ուրույն տեղն ունեցող հինավուրց հայոց ժողովրդի դեմ:

Կանխամտածված հանցագործությունը բացահայտվելուց անմիջապես հետո, հատկապես ազգային-պետական-հայրենասիրական դաշտում գործող հայրենասերների ցանկությունն է անընդհատ հզորացող հայոց պետականության դեմ ոտնձգություն իրականացրած, հայրենիքի հանդեպ դավաճանություն իրականացրած թրքաբարո մարդասպաններին օրը ցերեկով Հանրապետության հրապարակում  քաղաքացիների առջև կենդանի այրել խարույկի վրա:

Աղոթում  ենք Պարույր Հայրիկյանի առողջության համար:

Աստված պահապան Ձեզ բոլորիդ:

«Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի  տեղեկատվության և

 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Այս խորագրի վերջին նյութերը