Թեկնածուի համար անհաղթահարելի խոչընդոտ կարող է ճանաչել միայն Սահմանադրական դատարանը
«Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանձնաժողովի այսօրվա նիստի սկզբում ներկայացրեց հանձնաժողովի հայտարարությունը՝ ՀՀ նախագահի թեկնածու ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ նախօրեին տեղի ունեցած զինված հարձակման կապակցությամբ:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խստորեն դատապարտում է ՀՀ նախագահի թեկնածու ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ նախօրեին տեղի ունեցած զինված հարձակումը և հուսով է, որ այն կբացահայտվի»,- ԿԸՀ այսօրվա նիստում հայտարարեց Տիգրան Մուկուչյանը։ Նա միաժամանակ տեղեկացրեց, որ ԿԸՀ անդամներն այսօր պատրաստվում են անձամբ այցելել Պարույր Հայրիկյանին:
ԿԸՀ նախագահը նաև որոշ պարզաբանումներ ներկայացրեց, կապված ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածով և ընտրական օրենսգրքի 98-րդ հոդվածով սահմանված, թեկնածուի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում, քվեարկությունը երկշաբաթյա ժամկետով հետաձգելու մասին: Ըստ Տ. Մուկուչյանի, որպես անհաղթահարելի խոչընդոտ կարող է ճանաչել միայն Սահմանադրական դատարանը՝ Սահմանադրության 100-րդ և 101-րդ հոդվածների համաձայն և բացառապես տվյալ թեկնածուի դիմումի հիման վրա: Ընդ որում ՝ դիմումը քննարկելու համար սահմանված է հստակ, կարճ՝ 4-օրյա ժամկետ: Հաշվի առնելով այդ հանգամանքը ԿԸՀ-ն, ինչպես նշեց Տ. Մուկուչյանը, ընտրական գործընթացի հետ կապված գործառույթները պետք է իրականացնի ժամանակացույցով սահմանված ժամկետներում: