Քաղաքական

01.02.2013 15:39


Պարույր Հայրիկյան. «Ամենահավասարակշռված և ստեղծված իրավիճակի համար իսկապես մտահոգ պետական գործիչը Սերժ Սարգսյանն է»

Պարույր Հայրիկյան. «Ամենահավասարակշռված և ստեղծված իրավիճակի համար իսկապես մտահոգ պետական գործիչը Սերժ Սարգսյանն է»

Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Մինասյանն իր էջում գրել է.

«Պարույր Հայրիկյանը բռնության ենթարկվել էր մեկ էլ 1996 թվականի նախագահական ընտրություններից հետո: Նյութի համար փորփրում էի էտ շրջանի իրադարձությունները ու բացահայտեցի, որ դրանց մասին նա 1997թ. հրատարակել է «Սեպտեմբեր 1996 թվական Երևան» վերտառությամբ գիրք: Առաջարկում եմ ծանոթանալ Պարույր Հայրիկյանի այս տողերին (մինչ այդ նկարագրված են բռնությունները, այդ թվում ԱԺ պատգամավորների նկատմամբ). 

«…Երկու օրից ինձ հրավիրեցին դատախազություն` գործով քննության, իսկ հաջորդ օրը` Ազգային Անվտանգության նախարարի հետ հանդիպման: Հանդիպումը մեղադրյալի և մեղադրողի հանդիպում չէր, այլ` զրույց: Հաջորդ հանդիպման ժամանակ իմ ձեռքի տակ եղած տեսաժապավենների և այլ նյութերի միջոցով ես փորձում էի ապացուցել բազմաթիվ մարդկանց անմեղությունն ու կանխել նրանց նկատմամբ քրեական գործերի հարուցումը:

Եվս մի հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանին ներկայացրի, թե որքան բացասաբար է անդրադառնալու Հայաստանի վարկի վրա ընտրություններից հետո տանկերի, զրահամեքենաների առկայությունը Երևանի փողոցներում: Դրական արդյունքը իրեն սպասել չստիպեց: Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 25-ի դեպքերից հետո ակնհայտ դարձավ, որ ամենահավասարակշռված և ստեղծված իրավիճակի համար իսկապես մտահոգ պետական գործիչը Սերժ Սարգսյանն է»»։

Այս խորագրի վերջին նյութերը